Բերման ենթարկվածների քանակով այս օրն արդեն ռեկորդային էր․ Դանիել Իոաննիսյան
Բերման ենթարկվածների քանակով այս օրն արդեն ռեկորդային էր` 2008 թվականից հետո։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018 թվականի հեղափոխության ամենաթեժ օրերին»,-հավելել է նա:
Նշենք, որ այսօր ոստիկանությունը Երեւանի տարբեր հատվածներից բերման է ենթարկել 417 քաղաքացի: