Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս. Սոս Հակոբյան
Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս: Այս մասին Facebook-ի իր էջում երեկ գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով ավտոերթի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողություններին:
Նա, մասնավորապես. Նշել է. «Ավտոերթի մասնակիցներին ակնհայտ առանց օրինական հիմքերի բերման են ենթարկում՝ նպատակ ունենալով հափշտակել առանց վարորդների մնացած մեքենաները:
Կոնկրետ օդանավակայանից մեկնարկած ավտոերթին Ոստիկանությունը միջամտեց՝ փորձելով կանխել դրա բնականոն ընթացքը:
Մեր կողմից Ոստիկանության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ավտոերթը ուղեկցելու և խաղաղ անցկացնելու մասին:
Հանկարծակի ոստիկանական ուժերը Հաղթանակ կամրջի հարևանությամբ նախահարձակ եղան՝ կիրառելով անհամաչափ բիրտ ուժ»։