Սաակաշվիլու փաստաբան Գվարամիան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով

Երկուշաբթի կայացած դատական նիստում «Մտավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել երեք տարի վեց ամիս ազատազրկման։
Նա մեղավոր է ճանաչվել չարաշահումների եւ առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ։
Դատախազությունը Գվարամիային մեղադրում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գովազդից ստացված խոշոր գումարը յուրացնելու մեջ, որով նա թանկարժեք մեքենա է գնել։
Գվարամիան նաեւ կալանավորված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանն է։
Դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է Վրաստանի իշխանությունների կողմից, լրագրողներին ասել է փաստաբան Դիմիտրի Սաձաղիշվիլին։
Նա նշել է, որ Գվարամիայի ձերբակալությունից հետո Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ցանկությունը լրջորեն կնվազեցնի նրա շանսերը։