Ի՞նչ է անելու ընդդիմությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցերում իշխանափոխությունից հետո
Փաշինյանի հետ ցանկացած պայմանավորվածություն անվավեր է: Դա պետք է հաշվի առնեն նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան։ Այն, որ Փաշինյանը ցանկանում է ստորագրել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, այլ Հայաստանի կորստի պայմանագիրն է: Դա մեզ համար անընդունելի է։ Այս մասին մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք չենք ասում, որ իշխանության հեռացումից հետո պատերազմ կհայտարարենք Թուրքիային եւ Ադրբեջանին։ Մենք կբանակցենք նրանց հետ, բայց կգնանք դրան՝ մեր շահերը պաշտպանելու համար, այլ ոչ թե գլուխներս կախ, լուռ կլսենք նրանց պահանջները։ Ակնհայտ է, թե ինչ են ուզում Ադրբեջանն ու Թուրքիան: Իսկ ի՞նչ է ուզում պատերազմում պարտված Հայաստանի իշխանությունը։ Նրանք ագրեսիային պատասխանում են խաղաղ օրակարգով։ Սա խաղաղություն չէ։ Եթե Նիկոլը մնա, կամ նոր պատերազմ կլինի, կամ հայրենազրկում: Ակնհայտ է, որ Նիկոլան պայմանավորվածություններ ունի, որոնք պետք է կատարի ու գնա զիջումների։ Հակառակ դեպքում նոր պատերազմ կլինի։ Մենք կհասնենք իշխանության հեռացմանը, ժողովուրդը մերժում է իշխանության խաղաղ օրակարգը: Դա պատերազմի օրակարգ է»,- հավելեց Սաղաթելյանը։