Mercedes-ի վարորդը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել կին և տղամարդ հետիոտների
Այսօր՝ մայիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ Կադաստրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին և տղամարդ հետիոտների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: