Հավանայի հյուրանոցում պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 30-ը
Առնվազն 32 մարդ է զոհվել Կուբայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սարատոգա» հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը՝ վկայակոչելով Հանրապետությունում Կարմիր Խաչի ներկայացուցիչներին։
Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի մասին: Նշվում է, որ ևս 19 մարդ անհետ կորած է համարվում: Այս պահին շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։ Հիվանդանոցներում գտնվում են 45 տուժածներ, որոնցից 9-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ուրբաթ առավոտյան Հավանայի Կապիտոլիումի դիմաց գտնվող «Սարատոգա» հյուրանոցում ուժեղ պայթյուն է որոտացել։ Որպես ողբերգության հիմնական պատճառ դիտարկվում է դժբախտ պատահարը։ Ենթադրվում է, որ խոսքը սարքավորումների տեղադրման ժամանակ գազի արտահոսքի մասին է։