Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում երկաթուղու ադրբեջանական հատվածը պատրաստ կլինի արդեն 2023թ.:
«Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է: Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա մեր կայանն այդ ուղղությամբ, որն այս պահին վերջին երկաթուղային ենթակառուցվածքն է, Հորադիզն է:
Հորադիզից Աղբենդ (Հայաստանի սահման) երկաթուղու շինարարությունն արդեն ընթանում է, և ես համոզված եմ, որ հաջորդ տարի այն լիարժեք պատրաստ կլինի շահագործման: Դա կլինի շատ հարմար ենթակառուցվածք ինչպես քաղաքացիների, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների համար»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ արագացված տեմպերով ընթանում է ավտոմայրուղիների շինարարությունը Հորադիզից դեպի Զանգելան:
Ալիևը նաև նշել է, որ ընթացիկ տարում շահագործման կհանձնվի Զանգելանի միջազգային օդանավակայանը: