Որևէ շենք չենք գրավելու, որեւէ սադրանքի չենք գնալու. Իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է. Սաղաթելյան (ուղիղ)
Մենք հիմա շատ կազմակերպված, կարգուկանոնով կառաջանանք խորհրդարանի մոտ. Մենք որեւէ շենք չենք գրավելու, որեւէ սադրանքի չենք գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ֆրանսիայի հրպրակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Շենք չենք գրավելու, որովհետեւ շենքերում այլեւս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է: Որեւէ սադրանքի չպետք է տրվել: Շարժումը րոպե-րոպե թափ է հավաքում: մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Նիկոլին բոլորդ ճանաչում ենք, փորձելու է դիմի սադրանքների, ոստիկանությանը, զինված ուժերին օգտագործել ժողովրդի դեմ, սադրանքներ սարքելով՝ հույս ունենալով, որ այս շարժումը կկոտրի: Դուք տեսաք, որ պլանավորած աշխտանքի արդյունում մենք որքան շատ ենք, րոպե-րոպե շատանալու ենք: Շատ կարճ ժամանակ հետո հասնելու ենք սրանց հեռացմանը»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ ինքը գնալու է առջեւից, որեւէ մեկն իրենից առաջ չանցնի. «Որտեղ պետք լինի կկանգնենք, մեր ձայնը կհասցնենք խորհրդարանին եւ կներկայացնենք իր հրաժարականի պահանջը, այնքան բարձր, որ ԱԺ-ի բոլոր ՔՊ-կանները լսեն ու հասկանան՝ իրենց հեռանալու ժամանակն է»,-ասաց նա:
Ընդդիմդիրների երթը շարժվեց դեպի Ազգային ժողովի շենք: