ԱԺ նիստին քննարկվել է օմբուդսմենի գրասենյակի գործունեության տարեկան հաշվետվությունը
Մայիսի 4-ի Ազգային ժողովի նիստին քննարկվել է ՀՀ օմբուդսմենի գրասենյակի 2021 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվությունը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Նա, մասնավորապես, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական սկզբունքները, դրա ռազմավարական ուղղությունները, վիճակագրական տվյալներ, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ եւ դրանց լուծման ուղիները։