Ներկայացվել են Հիսուսի արձան-համալիրի մրցութային 12 քանդակը. քաղաքացիները կարող են քվեարկել
Ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը հանրության ուշադրությանն է ներկայացվում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային 12 քանդակը:
Ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը քաղաքացիները կարող են 1008 կարճ համարին հաղորդագրություն ուղարկել հօգուտ նախընտրած քանդակի՝ նշելով քանդակի համարը։
Վերջնական արդյունքները կամփոփվեն հանրության քվեարկության և հանձնախմբի որոշումների համադրմամբ: