Արագածոտնի մարզում երկաթյա թիթեղով բարձված Iveco-ն կոտրել է քարե պարիսպը, այնուհետև բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջվել
Ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Iveco մակնիշի ավտոմեքենան, Աշտարակ-Մուղնի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, այնուհետև բետոնե բարձրավոլտ էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: