Սուբվենցիոն ծրագրով Արծվանիստ գյուղում մանկապարտեզի շենքն է հիմնանորոգվում և նորացվում է ջրամատակարարման ցանցը
Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ընթացքի մեջ են գտնվում 2021 թվականից մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման և նոր աղբյուրակապի կառուցման ծրագրերը, որոնց իրականացման համար ներդրվել է 37 միլիոն 717 հազար դրամ, որի 23 միլիոն 134 հազար 840 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 14 միլիոն 582 հազար 160 դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանի ներդրումը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Իրականացվող աշխատանքների արդյունքում մանկապարտեզում կավարտվեն շենքի առաջին հարկի ներքին հարդարման, նոր դռների և պատուհանների տեղադրման, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի նորոգման աշխատանքները, իսկ նոր աղբյուրակապի կառուցման ծրագրի իրականացմամբ
Արծվանիստի տնտեսություններին մատակարարվող ջրի քանակությունը կավելանա շուրջ 13 լիտր վայրկյան հզորությամբ, կբարելավվի գյուղի ընդհանուր ջրամատակարարումը։