«Բորուսսիան» արխիվ կուղարկի «անհաղթահարելի» «Շտուտգարտին». Խաղի տեսությունը
Մինչ այս պահն իր խաղադաշտում պարտություն չկրած «Բորուսսիան» փորձելու է այսօր «Բավարիային» դուրս մղել առաջին հորիզոնականից: Բոլորն են խոսում այն մասին, որ տանտերերը կհասնեն իրենց ուզածին: Ճիշտ է, բացառված չէ նաև այն, որ նրանց գտնվելն առաջին հորիզոնականում կտևի ոչ ավել, քան մեկ օր: Մյունխենյան ակումբը, ով «Բորուսսիային» գերազանցում է ընդամենը մեկ միավորով, իր հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը «Հոֆֆենհայմի» դեմ:
Յուրգեն Կլոպի սաները տանն անցկացրած նախորդ 7 խաղերում հաղթել են, ներառյալ սուպերգավաթում «Բավարիայի» և Չեմպիոնների լիգայում «Մարսելի» դեմ հանդիպումները: Սակայն, «Բորուսսիան» վտանգավոր է ոչ միայն տանը: Նախորդ շաբաթ գերմանական գրանդ ակումբը սկզբում Լոնդոնում առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ, իսկ հետո Հենզենկիրխենում՝ «Շալկեի»: Առաջին դեպքում հաղթանակը կերտել են Ռոբերտ Լևանդովսկին և Հենրիխ Մխիթարյանը, իսկ երկրորդ դեպքում՝ Պիեռ Էմերին Օբամեյանգը, Յակուբ Բլաշիկովսկին և Նուրի Շահին: Այս մասին գրում է livesport-ը:
Սակայն չնայած այդ ամենին «Բորուսսիային» հեշտ հանդիպում չի սպասվում, ընդ որում հեռու չէ նաև «Արսենալի» դեմ հանդիպումը: Կկարողանա՞ն տանտերերը հաջողության հասնել: Ամեն դեպքում livesport-ը ««Բորուսսիան» կհաղթի, և երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակի համար առաջարկում է 2,50 գործակիցը:
Բոլոր դեպքերում ավելացնենք, որ այս թիմերի միջև վերջին 9 խաղից միայն մեկում է «Շտուտգարտը» խաղադաշտից հեռացել առանց գոլ հեղինակելու: