Լոռու մարզում բախվել են բեռնատար Volvo-ն ու 06-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 54-ամյա Ռադիկ Ամիրխանյանի վարած Volvo մակնիշի բեռնատար ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: