Երևանում բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը. կա տուժած
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։
Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված Mercedes-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը։