Բելառուս ամուսինները բանտարկվել են ամանորյա կարմիր-սպիտակ հրավառության համար
Մինսկի դատարանը վարչական կալանքի է դատապարտել բելառուս ամուսիններին, որոնք Ամանորի գիշերը կարմիր-սպիտակ հրավառություն են կազմակերպել իրենց տան բակում։ Այս մասին հաղորդագրություն է հայտնվել Viasna իրավապաշտպան կենտրոնի Telegram ալիքում։
Նախագծի տվյալների համաձայն՝ ամուսիններ Ելենա եւ Նիկոլայ Գաեւսկիները բերման են ենթարկվել դեկտեմբերի 31-ի կեսգիշերից կես ժամ առաջ։ Մոտակայքում հերթապահություն իրականացնող ոստիկանները հրավառությունը «չարտոնված պիկետ» են համարել եւ երիտասարդներին տեղափոխել են մեկուսարանում։
Հունվարի 3-ին գործը փոխանցվել էր Բելառուսի մայրաքաղաքի Պարտիզանսկի շրջանային դատարան։ Ձերբակալությանը մասնակցած ուժայինները նիստին հայտարարել են, որ Գաեւսկիները որոշել են կարմիր-սպիտակ հրավառություն կազմակերպել «դեստրուկտիվ Telegram ալիքների ազդեցության տակ», իսկ պիրոտեխնիկայի պայթյունի ժամանակ նրանք «ընդդիմադիր կարգախոսներ» են բղավել։ Արդյունքում Նիկոլայ Գաեւսկին 15 օր ժամկետով կալանք է ստացել, նրա կինը՝ 13 օր։ Նրանք չեն ընդունել իրենց մեղքը։