Մնացական Սաֆարյանը նշանակվել է փոխարտգործնախարար

ՀՀ վարչապետի որոշմամբ Մնացական Սաֆարյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մնացական Սաֆարյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: