Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց
Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց ԱԱԾ-ից։ NEWS.am-ի հետ զրույցում Աշոտ Մինասյանն ասաց. «Վերեւում Աստված կա, ամեն ինչ որոշվեց։ Գնում եմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։
Լրացել է Մինասյանի ձերբակալման 72 ժամը, այդ պատճառով նա ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։