Խոշոր ավտովթար Աբովյանում. բախվել են Chevrolet-ն ու Nissan X-Trail-ը. վերջինս կողաշրջվել է
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 10:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի, Օգոստոսի 23-ի փողոցների և Բարեկամության հրապարակի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 38-ամյա Էդվին Ղուլյանի վարած Chevrolet մակնիշի և 68-ամյա Ռուբիկ Սարիբեկյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: