Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի բնակիչները հունվարի 25-ին որոշ ժամանակով փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի բնակիչները հունվարի 25-ին որոշ ժամանակով փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ բնակիչները պահանջել են, որ նախապես ադրբեջանցիները տեղյակ պահեն իրենց, թե երբ են պատրաստվում շարասյունով անցնել։
Բացի այդ բնակիչները բողոքում էին, որ ադրբեջանցիները պարբերաբար առեւանգում են անասուններին եւ չեն վերադարձնում:
Հիշեցնենք, որ այդ հատվածում ադրբեջանցիները պարբերաբար սադրանքի են դիմում, հաճախ կրակոցներ են հնչում գյուղի ուղղությամբ, բնակիչների հասցեին հայհոյանքներ են հնչեցվում։
Պատգամավորը պատմեց, որ բնակիչները նաեւ ջոկատ էին կազմել՝ գյուղի ինքնապաշտպանության նպատակով։
Ճանապարհը բնակիչներն այնուհետև բացել են եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունն անցել է։