Սինանյանը Բելառուսում հանդիպել է հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

Բելառուս աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մասնակիցներին է ներկայացրել գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը։
Մասնավորապես, համակողմանիորեն դիտարկվել են հայրենադարձության ոլորտում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև արդի պայմաններում սփյուռքահայ համայնքներում հայապահպանությանն առնչվող հարցերին։ Հանդիպմանը ներկա է եղել Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը: