Բժշկական կենտրոնի հարևանությամբ առաջացած հսկայական աղբը հեռացվեց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանի կարգադրությամբ թաղապետարանի աշխատակիցներն օպերատիվորեն հեռացրեցին Նորք Մարաշ վարչական շրջանի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնի հարևանությամբ կուտակված հսկայական աղբը։
Վարչական շրջանի ղեկավարի կագրադրությամբ համապատասխան բաժնի ծառայողները հետևողական են լինելու, որպեսզի հայտնաբերեն այն չարագործին կամ չարագործներին, ովքեր միտումնավոր աղբով բարձված աղբամանները շուռ են տալիս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ վարչական շրջանի ղեկավարությունը աղբահանության գծով «կաղում է»։