Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ...

Պետք է բոլոր գերեվարված անձինք ազատ արձակվեն. Հարցազրույց Տոյվո Կլաարի հետ. 1Lurer.am

Դավիթ Մուրադյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը զրուցել են տարածաշրջանի արդիական հարցերի, այցի նպատակների, քննարկվող հարցերի շրջանակի մասին։

Դավիթ Մուրադյան - Թվիթերյան Ձեր վերջին գրառումներից մեկում հույս էիք հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կանցկացնեք էական քննարկումներ՝ ԵՄ-Ֆրանսիա համատեղ առաքելության վերաբերյալ:

Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը:

Տոյվո Կլաար (Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ)

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԵՄ ՀԱՄԱՐ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Այս առաքելությունը, որով այս անգամ այցելեցինք, առանձնահատուկ է: Այն ներառում է ԵՄ կառույցների և Ֆրանսիայի՝ որպես ԵՄ նախագահող երկրի ներկայացուցիչների: Դա պատվիրակությունների սովորական կազմ չէ: Դա ապացուցում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցը շատ կարևոր է մեզ՝ Եվրամիության համար: Անցած օրերին մեր հանդիպումները հիմնականում կենտրոնացած են եղել Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև դեկտեմբերին Բրյուսելում կայացած էական հանդիպումների, ինչպես նաև նախագահ Մակրոնի և երկու ղեկավարների քննարկումների արդյունքների վրա: Բրյուսելում նախագահ Միշելի հետ հանդիպման ընթացքում առաջնորդները հասան որոշակի ըմբռնման, թե ինչ ուղղությամբ պետք է առաջ շարժվել: Այս առաքելության նպատակն է տեսնել, թե ինչ առաջընթաց կա, որտեղ է պետք տեմպն արագացնել, վերլուծել իրավիճակը և հասկանալ, թե Եվրամիությունն ինչպես կարող է ներգրավված լինել առաջիկա ամիսների ընթացքում:

Դավիթ Մուրադյան - Ադրբեջանից հայ ռազմագերիների ամբողջական վերադարձի հարցը դեռևս շարունակում է չլուծված մնալ: Եվրամիությունը և, մասնավորապես, Շառլ Միշելը զգալի ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ: Այս զգայուն մարդասիրական հարցը քննարկվել է նաև Բրյուսելում:

Ի՞նչ քայլեր կարող ենք ակնկալել Եվրամիությունից, որոնք ուղղված կլինեն այս հումանիտար հարցի վերջնական լուծմանը:

ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Վստահեցնում եմ, որ սա այն հարցերից է, որին Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում: Դա մի հարց է, որը քննարկվել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում: Եվրամիությունը տարբեր առիթներով և տարբեր մակարդակներում շեշտել է, որ պետք է բոլոր գերեվարված անձինք ազատ արձակվեն: Դա Եվրոպական միության հիմնարար սկզբունքներից է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կրկնեմ, դա մի հարց է, որի լուծման գործում ներգրավված են Միությունը, անդամ երկրները: Դեկտեմբերին կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի ազատ արձակվեց, այնուհետև՝ ևս 5-ը: Մենք անհամբեր սպասում ենք մնացած գերիների ազատ արձակմանը: Ի վերջո, դա հույժ կարևոր գործոն է՝ տարածաշրջանում փոխվստահության վերականգնման համար:

Դավիթ Մուրադյան - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, քանի որ, մեջբերում՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է գործ չունենան Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, քանի որ այն լուծվել է: Մենք լուծեցինք այդ հարցը նրանց փոխարեն: Ադրբեջանը կխոչընդոտի Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած փորձ»,- մեջբերման ավարտ: Եվրամիությունը միշտ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Եվրամիությունն Ալիևի հայտարարությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, և արդյոք այդ հարցը բարձրացվե՞լ է հունվարի 20-ին նախագահ Ալիևի հետ Բաքվում ձեր ունեցած հանդիպման ընթացքում:

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺՎԵԼՆ Է. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Ինչպես դուք նշեցիք՝ դա Եվրամիության հիմնարար դիրքորոշումն է: Մեզ համար ամենակարևորը հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ շարժվելն է: Կարծում եմ, բոլորը՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը, համաձայն են, որ անհրաժեշտ է գտնել համապարփակ կարգավորում: Դրա համար պետք է ներգրավվել և քննարկել օրակարգի բոլոր խնդիրները: Դա եղել և մնում է Եվրամիության դիրքորոշումը: Այդ առումով, այո՛, Բաքվում և Երևանում մենք քննարկել ենք համապարփակ կարգավորումը, դեպի այն ուղղված քայլերը:

Դավիթ Մուրադյան - Նախագահ Ալիևը նաև նյարդային էր արձագանքել Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցին Արցախ՝ ասելով, մեջբերում. «Եթե մենք այս մասին իմանայինք, նրան թույլ չէինք տա վերադառնալ Ղարաբաղից», մեջբերման ավարտը:

Հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը մարդու իրավունքների և մարդու ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանության համաշխարհային առաջատարներից մեկն է, ինչպե՞ս կմեկնաբանեք նման հռետորաբանությունը:

ԱՐՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵԿՐԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Կարծում եմ՝ արդեն բավական խոսվել է այդ մասին: Տարբեր ներկայացուցիչներ արդեն արել են մի քանի հայտարարություն՝ թե՛ հանրայնորեն, թե՛ մասնավոր զրույցներում: Կարծում եմ՝ կարիք չկա, որ ես նույնպես մեկնաբանեմ դա այս փուլում, քանի որ դրան, կարծում եմ՝ անդրադարձ արդեն եղել է:

Դավիթ Մուրադյան - Բրյուսելի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակի լիցքաթափումը: Համաձայնություն է ձեռք բերվել ուժերը հեռացնելու վերաբերյալ: Սակայն հունվարին ականատես եղանք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր էսկալացիայի:

Ո՞րն է ԵՄ տեսլականը՝ ուժերի հետքաշման վերաբերյալ:

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Դա, անշուշտ, մի թեմա է, որը համակողմանիորեն քննարկվել է Բաքվում և Երևանում: Մենք՝ որպես Եվրամիություն, առաջարկել ենք մի քանի տարբերակ, թե ինչպես կարելի է լիցքաթափել սահմանային իրավիճակը: Նաև սահմանի սահմանազատման կարիք կա, որը դեռ չի արվել: Կան նաև այլ հարցեր, որոնք առնչվում են սահմանին: Օրինակ՝ Ջողազի ջրամբարը և այլ հարցեր, որոնց պետք է անդրադարձ կատարվի: Մենք ցանկանում էինք այցն օգտագործել, որովհետև, ինչպես դուք նշեցիք, հաշվի առնելով փաստը, որ տեղի ունեցան բախումներ, անհրաժեշտություն կա իրավիճակը լիցքաթափելու, գործնական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ղեկավարների մակարդակով համաձայնություններից դեպի դրանց գործնական իրականացման անցնելու կարիք կա: Հենց այդ հարցերն են, որ, ինչպես արդեն ասացի, քննարկել ենք Բաքվում և Երևանում:

Դավիթ Մուրադյան - Բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սահմանազատման հարցով փորձագիտական առաքելության և խորհրդատվական խմբի տրամադրման հնարավորությունը:

ԵՄ-ն ի՞նչ տեխնիկական աջակցություն է տրամադրում կամ կարող է տրամադրել սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Այդ հարցն ավելի շատ կախված է Ադրբեջանից և Հայաստանից: Մենք պատրաստ ենք տրամադրել ընդգրկուն խորհրդատվություն և այլ աջակցություն, եթե դրա կարիքը լինի, և կողմերը դիմեն նման հարցով: Ի վերջո, Եվրամիությունը չի կարող անակնկալ կերպով հայտնվել և ասել՝ մենք ցանկանում ենք ներգրավվել գործընթացում: Մենք երկու կողմերից էլ ազդակներ ունենք, և հավատում եմ, որ Երևանում և Բաքվում կա հետաքրքրվածություն՝ ներգրավվելու մեզ տեխնիկական խորհրդատվության հարցում և, միգուցե, նաև քաղաքական առումով աջակցություն տրամադրելու համար՝ այս հարցում առաջ շարժվելու նպատակով: Ի վերջո, սահմանազատումը և լարվածության թուլացումը մեդալի հակառակ կողմերը չեն, սակայն միմյանց հետ փոխկապակցված են: Նախ՝ լարվածության թուլացման կարիք կա, այնուհետև՝ պետք է առաջ շարժվել դեպի սահմանազատման վերաբերյալ շոշափելի քննարկումներ, որպեսզի ապագայում բացառվեն նոր լարվածությունները:

Դավիթ Մուրադյան - Այսինքն՝ այն պահին, երբ ազդակները ստացվեն Երևանից կամ Բաքվից, ԵՄ-ն պատրաստ կլինի՞ տրամադրել օժանդակություն:

Տոյվո Կլաար - Այո՛, ԵՄ-ն պատրաստ է եղել և պատրաստ է կողմերին աջակցություն տրամադրելու հարցում:

Դավիթ Մուրադյան - Շառլ Միշելի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծվել է ուղիղ կապ: ԵՄ-ն հայտարարեց, որ կշարունակի աջակցել երկու երկրի միջև վստահության կառուցման միջոցառումները:

Այդ առումով ի՞նչ նոր առաջարկներ ունեք:

ԽԱՂԱՂ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԲԽՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ՇԱՀԵՐԻՑ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Դա նույնպես քննարկվել է այցի ընթացքում: Չէի ցանկանա այս պահին մանրամասներին անդրադառնալ: Սակայն որոշակի շեշտադրում ենք արել և քննարկել ուղիները, թե ինչպես Բրյուսելը, Եվրամիությունը կարող են օգնել տարբեր գործընթացների: Կցանկանայի նաև ընդգծել, որ մենք՝ որպես ԵՄ, այդ հարցերը չենք դիտարկում որպես մենաշնորհ: Եվրամիությունն այստեղ չէ աշխարհաքաղաքական տարածքներ խլելու կամ ղեկավարելու համար: Մենք այստեղ ենք, որովհետև հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությունը և բարգավաճումը բխում են բոլորի շահերից: Եվ մենք ցանկանում ենք նպաստել դրան:

Դավիթ Մուրադյան - Բրյուսելյան հանդիպման կարևոր արդյունքներից մեկը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման համաձայնությունն էր: ԵՄ-ն վստահեցրել է, որ պատրաստ է աջակցել հաղորդակցության ուղիների զարգացմանը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների իր պլանի համաձայն:

Այդ համատեքստում ի՞նչ աջակցություն է նախատեսում ԵՄ-ն տրամադրել, և այդ հարցում կա՞ն գործնական քննարկումներ:

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅՍԱՏՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Այնքանով, որքան ենթակառուցվածքները քննարկվում են, մենք քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Դրանք ներառում են աջակցության տարբեր միջոցառումներ, որոնք Եվրամիությունը կարող է տրամադրել Տնտեսական և ներդրումային պլանի համատեքստում: Քանի որ հիմա խոսքը վերաբերում է անդրսահմանային նախաձեռնություններին և նախագծերին, դա այն է, ինչի ուղղությամբ մենք ցանկանում ենք աշխատել՝ հասկանալու համար, թե Հայաստանը և Ադրբեջանն ինչ են ցանկանում, և որոնք են անդրսահմանային առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ Եվրամիությունը կարող է աջակցություն տրամադրել իր պլանների շրջանակում: Սակայն այս պահին Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա քննարկում, թե ինչպես են կողմերը տեսնում ԵՄ աջակցությունը՝ անդրսահմանային ներգրավվածության հարցում: Այդ հարցին մենք նույնպես անդրադարձել ենք այցի ընթացքում: Ցանկանում էինք հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ, և ինչպես են կողմերը տեսնում ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունը` լինի ենթակառուցվածքներ, թե անդրսահմանային այլ նախագծեր:

Դավիթ Մուրադյան - Հայաստանը և Թուրքիան իրենց հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց են սկսել: Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ Մոսկվայում:

Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այդ հարցում, և ինչպե՞ս կարող է Միությունը նպաստել գործընթացին:

ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

ԵՄ դիրքորոշումը պարզ է՝ մենք աջակցում ենք գործընթացին: Կարծում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի և Թուրքիայի, սահմանակից տարածաշրջանի, ԵՄ շահերից: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունն այդ գործընթացին հրապարակայնորեն, հանդիպել եմ նաև պարոն Ռուբինյանի հետ և հայտնել մեր աջակցությունը: Մի քանի ամիս առաջ Անկարայում էի, այնտեղ էլ շեշտեցի, որ հույս ունենք, որ գործընթացն առաջ կշարժվի: Կարճ ասած՝ ԵՄ-ն այդ ամենին սատարում է և աջակցում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը:

Դավիթ Մուրադյան - ԵՄ-ն հայտարարեց Հայաստանում մոտավորապես 2.6 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի իրագործման մասին, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ:

Ե՞րբ են ակնկալվում առաջին ներդրումները, և ի՞նչ պետք է Հայաստանն անի գործընթացն արագացնելու համար:

2.6 ՄԻԼԻԱՐԴ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Առաջին տեսանելի արդյունքները Հայաստանում կանաչ անձնագրերն են: Ապագայի արդյունքների համար պետք է համատեղ աշխատենք՝ Եվրամիությունը, Հայաստանը, ինչպես նաև մյուս գործընկերները, որոնք ներգրավված են: Կան նաև միջազգային ֆինանսական կառույցներ: Այդ 2.6 միլիարդը միայն դրամաշնորհներ չեն, այնտեղ կան նաև վարկային միջոցներ: Դա ֆինանսական տարբեր գործիքների ամբողջություն է: Այդ պատճառով էլ ներգրավվել են տարբեր դերակատարներ: Նրանք պետք է միասին համաձայնեցնեն առաջնահերթությունները և առաջ շարժվելու ուղիները: Ուստի, մեծ աշխատանք է իրականացվում: Անհրաժեշտ է, կենտրոնանալ այդ ուղղությամբ և անել լավագույնը, որպեսզի այդ ծրագրերն իրողություն դառնան հնարավորինս շուտ:

Դավիթ Մուրադյան - Մարտի 1-ին նշվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու առաջին տարին:

Ինչպե՞ս եք գնահատում համաձայնագրի իրականացումը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը:

ԵՄ- ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Կարծում եմ՝ ԵՄ- Հայաստան հարաբերությունները ճիշտ ուղղությամբ են զարգանում: Դուք նշեցիք ներդրումային փաթեթի մասին, նաև դիտարկում ենք համագործակցության նոր ոլորտներ: Կրկնեմ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ քանի որ կարող ենք ներդրում ունենալ խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի կայացմանը, ԵՄ-ն կարող է անել ավելին, և մեր հարաբերությունները կարող են էլ ավելի զարգանալ: Դա այն է, ինչին մենք հանձնառու ենք:

Դավիթ Մուրադյան - Իսկ ի՞նչ կասեք համաձայնագրի իրագործման մասին:

Տոյվո Կլաար - Որպես գործընկեր՝ մենք սերտորեն համագործակցում ենք: Հաշվի առնելով համաձայնագրի իրագործումը՝ պետք է նշեմ, որ ԵՄ-ն և Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ ունեն, նույնիսկ՝ չօգտագործված հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք լավ ենք աշխատել առկա ներուժը լավագույնս իրացնելու և համագործակցելու համար: Սակայն, ինչպես ասացի՝ զարգացման հնարավորություններ կան:

Դավիթ Մուրադյան - Պարո՛ն Կլաար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար:

Տոյվո Կլաար - Շատ շնորհակալ եմ:

դիտվել է 154 անգամ
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan