Քիմիական աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Ստոկհոլմի Կայուն զարգացման կենտրոնի գիտնականները հայտնել են, որ մարդածին աղտոտվածությունը հասել է չափազանց վտանգավոր մակարդակի, որը սպառնում է բնական էկոհամակարգերին: Այդ մասին գրում է The Guardian-ը։
Ըստ փորձագետների՝ աղտոտվածության ամենաբարձր մակարդակի պատճառը պլաստիկն է և ավելի քան 3,5 հազար սինթետիկ քիմիական նյութերը։ Սրանք թունաքիմիկատներ, արդյունաբերական միացություններ և հակաբիոտիկներ են: Դրանք ոչնչացնում են միջատներին, որոնցով սնվում են կենդանիները, և այս կերպ ոչնչացվում են նաև բույսերը։
Բացի դրանից, շրջակա միջավայր թունավոր միացությունների արտանետման արագությունը սպառնում է բնական էկոհամակարգերին: Այս ամենը վկայում է «մոլորակային սահմանի» խախտման մասին։
Մոլորակի քիմիական աղտոտվածության սահմանը մեկն է հինգ հատված սահմաններից: Աշխարհն անցել է գլոբալ տաքացման, վայրի բնության ոչնչացման, կենսաբազմազանության կորստի և ֆոսֆորի ու ազոտի աղտոտման կողքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականներն ասում էին, որ կեղտոտ օդում ապրող մարդկանց մոտ դեպրեսիայի վտանգը մեծանում է: