Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային տոնակատարությունները տեղի կունենան ապրիլի վերջին, փետրվարի շաբաթավերջի փոխարեն, հայտնում է Reuters-ը։
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Բրազիլիայում COVID-19 համաճարակի հետ կապված ներկայիս իրավիճակը և ողջ երկրում պատվաստումների համար ջանքերը միավորելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Բրազիլիան COVID-19-ի նոր դեպքերի ռեկորդային թիվ է հաստատվել վերջին մեկ շաբաթում։ Յոթ օրվա ընթացքում օրական միջինում մոտ 120 հազար դեպք է արձանագրվել՝ Omicron-ի տարածման պատճառով։