Հարսանիքին ընդառաջ Սուրեն Պապիկյանը 5 օրով մեկնում է արձակուրդ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրվել է 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:
Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Հիեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, հունվարի 22-ին «Փարվանա» ռեստորանային համալիրում կայանալու է Սուրեն Պապիկյանի հարսանիքը: