Ողբերգական վթար Սևանում. 38-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. դին մեքենայից դուրս են բերել փրկարարները
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:00-ի սահմաններում Սևանի բնակիչ, 38-ամյա Արգամ Հովսեփյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: