ԺԴԿ-ի պատգամավորները Դինքի սպանության գործով խորհրդարանական հետաքննություն անցկացնելու միջնորդություն են ներկայացրել
«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորները թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ միջնորդություն են ներկայացրել՝ խորհրդարանական հետաքննություն անցկացնելու համար, գրում է Bianet-ը։
Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին իր հիմնած «Ակոս» թերթի ստամբուլյան գրասենյակի դիմաց։ Թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ով սպանության ժամանակ դեռահաս էր, 2011 թվականին դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, սակայն դեռ հարցեր են մնում պետական ուժերի ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ:
«Գործն այնպես չէր զարգանում, որպեսզի Հրանտ Դինքի սպանության խավարը բացահայտվի եւ արդարություն ապահովվի»,- իրենց համատեղ հարցման մեջ ասել են ԺԴՀ փոխնախագահներ Սարուխան Օլուչն ու Մերալ Դանիշ-Բեշթաշը։
«Մարդասպանները պաշտպանված էին քաղաքական կամքով. նրանք, ովքեր դատարանի առջեւ կանգնեցին, արդյունավետ քրեական հետապնդման չենթարկվեցին»,- ասել են պատգամավորները՝ կոչ անելով խորհրդարանին պատասխանատվություն ստանձնել Դինքի սպանության գործի բացահայտման եւ պետության վրա ազդեցություն ունեցող ապօրինի խմբերի վերացման համար։