Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս...

Փաշինյանը կորցնում է ժողովրդավարական կառավարման իր մեծապես գնահատված հաղթաթուղթը. Հարութ Սասունյան

«Լոս Անջելես Թայմս» թերթը 2022 թվականի հունվարի 11-ին հրապարակեց Ջոնա Գոլդբերգի խմբագրականը՝ «Պուտինի հետ պարզապես հանդիպումը զիջում է. ԱՄՆ-ը պետք է զգուշանա ավելին տալուց» վերնագրով: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գոլդբերգը հայտնում էր իր դժգոհությունը, որ Ռուսաստանը և նրա ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս անդամները, ներառյալ Հայաստանը, այս ամսվա սկզբին «խաղաղապահ» առաքելությամբ զորքեր ուղարկեցին Ղազախստան։ Իր հոդվածում Գոլդբերգը քննադատական անդրադարձ է կատարել Հայաստանին. «ՀԱՊԿ անդամներից ոչ մեկը՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, ժողովրդավարական երկրներ չեն։ Հայաստանը ավելի է մոտենում դրան. Freedom House-ն այն անվանում է «կիսահամախմբված իշխանատիրական վարչակարգ», որի «ժողովրդավարության միավորը» 100-ից 33 է: Մնացածը «հաստատուն իշխանատիրական վարչակարգեր են»:

Գոլդբերգի նվաստացուցիչ նկարագրությունը Հայաստանի մասին, որը 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր հայտարարվում էր որպես ժողովրդավարության ամրոց, տհաճ էր հայերի համար։

Վաշինգտոնում գործող Freedom House հետազոտական հաստատությունը, որը հիմնականում ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, ցավոք ապացուցում է, որ Գոլդբերգը չէր սխալվել Հայաստանի հասցեին իր քննադատության մեջ: Freedom House-ը հրապարակում է «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որը գնահատում է յուրաքանչյուր երկրի ժողովրդավարության աստիճանը, ներառյալ քաղաքական ազատությունը և քաղաքացիական արտոնությունները: Երկրները դասակարգվում են որպես «ազատ», «մասամբ ազատ» կամ «ոչ ազատ»։

Երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, նա արժանացավ միջազգային հանրության և ամբողջ աշխարհի հայության ծափահարություններին՝ իր «Թավշյա հեղափոխության» միջոցով ժողովրդավարական իշխանություն հաստատելու համար։ Սակայն, Freedom House-ը 2018-2021 թվականներին շարունակում էր Հայաստանը դասակարգել որպես «մասամբ ազատ»: Հայաստանը համարվում է նաև «ոչ ժողովրդավարական ընտրության երկիր»՝ ելնելով «քաղաքական իրավունքների» և «քաղաքացիական ազատությունների» ցածր վարկանիշներից: Եթե ադրբեջանցիներն ու թուրքերը ցանկանում են ուրախանալ Հայաստանի ցածր վարկանիշի վրա, ապա նշենք, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան շատ ավելի ցածր են դասվում որպես «ոչ ազատ»։

Ահա Freedom House-ի 2020 թվականի 30 էջանոց մանրամասն զեկույցի կարևորագույն կետերը Հայաստանի վերաբերյալ.

«Ազգային ժողովրդավարական կառավարում» անվանակարգում՝ մեկը որպես լավագույն և յոթը վատագույն վարկանիշ, Հայաստանը գնահատվել է 2.25: Այն «դիտարկում է կառավարական համակարգի ժողովրդավարական բնույթը. օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախությունը, արդյունավետությունը և հաշվետվողականությունը»:

«Ընտրական գործընթաց» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 3.25։ Այն «ուսումնասիրում է ազգային գործադիր և օրենսդիր ընտրությունները, ընտրական շրջանակը, բազմակուսակցական համակարգերի գործունեությունը և բնակչության մասնակցությունը քաղաքական գործընթացներին»:

«Քաղաքացիական հասարակություն» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 4.5։ Այն «գնահատում է քաղաքացիական հատվածի կազմակերպչական կարողությունները և ֆինանսական կայունությունը. իրավական և քաղաքական միջավայրը, որտեղ այն գործում է. արհմիությունների գործունեությունը․ շահագրգիռ խմբերի մասնակցությունը քաղաքականության գործընթացին. և հակաժողովրդավարական ծայրահեղական խմբավորումների սպառնալիքը»:

«Անկախ լրատվամիջոցներ» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 3։ Այն «ուսումնասիրում է մամուլի ազատության ներկա վիճակը, ներառյալ զրպարտության մասին օրենքները, լրագրողների նկատմամբ ոտնձգությունները և խմբագրական անկախությունը. ֆինանսապես կենսունակ և անկախ մասնավոր մամուլի գործունեությունը, և հանրային լրատվամիջոցների գործունեությունը»։

«Տեղական ժողովրդավարական կառավարում» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 2.25:

Այն «դիտարկում է իշխանության ապակենտրոնացումը. տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները, ընտրությունը և կարողությունները. և տեղական իշխանությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»:

«Դատական շրջանակ և անկախություն» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 2.5: Այն «գնահատում է սահմանադրական և մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական անկախությունը, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների կարգավիճակը, օրենքի առջև հավասարության երաշխիքները, կասկածյալների և բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը և դատական որոշումների կատարումը»:

«Կոռուպցիա» կատեգորիայում Հայաստանը գնահատվել է 3: Այն «դիտում է կոռուպցիայի մասին հանրային ընկալումները, բարձրագույն քաղաքականություն մշակողների բիզնես շահերը, ֆինանսական բացահայտման և շահերի բախման մասին օրենքները և հակակոռուպցիոն նախաձեռնությունների արդյունավետությունը»:

Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը հրապարակել է Human Rights Watch-ը (HRW) 2022 թվականի հունվարի 14-ին։ HRW-ը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է (կենտրոնը՝ Նյու Յորքում), որը զբաղվում է մարդու իրավունքների հետազոտությամբ և պաշտպանությամբ:

HRW-ն հայտնում է, որ թեև «քաղաքական ճգնաժամը» Արցախյան պատերազմից հետո «հիմնականում վնասազերծվեց 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններում…ընտանեկան բռնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, ցավի արդյունավետ բուժման և սփոփիչ խնամքի խոչընդոտները, ինչպես նաև սեռական կողմնորոշման և ինքնության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը հարատևել են: Ձգտելով պայքարել ատելության խոսքի աճող դեպքերի դեմ՝ իշխանությունները ներմուծել են կանոնակարգեր, որոնք կարող են խաթարել խոսքի ազատությունը»:

Ինչ վերաբերում է «իրավապահ մարմինների չարաշահումների և կալանքի տակ խոշտանգումների համար պատասխանատվության ենթարկելուն», HRW-ն հայտնում է, որ «կալանքի տակ խոշտանգումները և վատ վերաբերմունքը մնում են խնդիր, որոնք հաճախ գործադրվում են անպատիժ: Նույնիսկ երբ քրեական հետաքննություն է սկսվում, ի պատասխան խոշտանգումների մեղադրանքների, դրանք հազվադեպ են արդյունավետ լինում»:

2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է «փաստագրված 15 դեպք՝ 17 տուժածով՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությամբ, ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից»։ Եղել են նաև «բուռն հանրային քննարկումներ, որոնք հաճախ ներառել են խորհրդարանի անդամների և այլ պետական պաշտոնյաների բորբոքված ելույթները, որոնք երբեմն ուղղված են եղել իրավապաշտպանների և ակտիվիստների դեմ»:

HRW-ը նաև հայտնել է, որ «հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ տներում՝ թերի կրթությամբ կամ առանց դրա»: 2021 թվականի մայիսին «Խորհրդարանն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որը ներառում է մատչելիության, անկախ կյանքի և արդարադատության մատչելիության երաշխիքներ և արգելեց հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը»:

Ըստ HRW-ի՝ «կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը… մնում է մշտական խնդիր»: Բացի այդ, «Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, խտրականության և բռնության»։

Այն, որ Հայաստանը կորցնում է ժողովրդավարական երկրի իր վարկանիշը, վկայում է այն փաստը, որ անցած մարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նրան խորհուրդ է տվել «օրենքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների կարևորության վերաբերյալ»։

Վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ քաջալերելով ժողովրդավարությանը՝ դրանով իսկ մեծ աջակցության և գովասանքի արժանանալով միջազգային շրջանակներում։ Ցավոք, Փաշինյանի իշխանության մենաշնորհը և կառավարության բոլոր որոշումները միայնակ կայացնելու աճող միտումը Հայաստանը վերածում են միանձնյա կառավարման, ինչը կհանգեցնի նրան, որ երկիրը կկորցնի իր ժողովրդավարական հեղինակությունը և միջազգային աջակցությունը։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 210 անգամ
Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan