Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Էդգար Փարվանյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։