Հարթավան գյուղում տան տանիք է այրվել
Հունվարի 17-ին՝ ժամը 15։08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթավան գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել` 16:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։