Խաչատուր Սուքիասյանը Արցախի հարցը համեմատեց Կիպրոսի հետ
Արցախի հարցը ինքնորոշման սկզբունքի շրջանակներում պետք է կարգավորվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հաայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Խաչատուր Սուքիասյանն այն համեմատեց Կիպրոսի տարբերակի հետ. «Կա Հյուսիսային Կիպրոս, որտեղ թուրքալեզու բնակիչներն են և կան հույներ, այդտեղ սահմանը, կարմիր գիծը գծած է։ Հիմա այս պարագայում, տարանջատել են Ադրբեջանի քաղաքացիներն ապրում են այլ տարածքում, Արցախի հայ քաղաքացիները՝ այլ տարածքներում: Ես կարծում եմ միջազգային հանրությունը ձգտում էր դրան, որ նույն տարածքում, նույն գյուղում հայերը և ադրբեջանցիները իրար հետ չապրեն, որը մի քանի անգամ հեշտացնում է ապագա լուծումները»,-ասաց նա։