Արարատի մարզում Opel Astra-ն դուրս է եկել ճանապարհից, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր
Արարատի մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել, ժամը 09:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: