«Հարազատս». Լաուրա Քեոսայանը հրաժեշտ է տվել իր դստեր հորը, որը մահացել է կորոնավիրուսի հետևանքներից
44 տարեկանում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել է ռուս դերասան Իվան Ռուդակովը։ Արտիստի մահը շոկի է ենթարկել երկրպագուներին ու գործընկերներին, որոնք նշում են՝ դժվար է հավատալ, որ արտիստը հեռացել է կյանքից։ Իվանի նախկին կինը՝ դերասանուհի Լաուրա Քեոսայանը՝ Էդմոնդ Քեոսայանի թոռնուհին, հրապարակել է արտիստի ու իրենց դստեր արխիվային լուսանկարը։
«Լուսանավոր ճանապարհ․․․ Հարազատս, լուսավոր հիշատակ․․․ Վանյա»,- գրել է Քեոսայանը։
Իվան Ռուդակովը Լաուրա Քեոսայանի հետ ծանոթացել է «Цыганочка с выходом» մելոդրամայի նկարահանումների ընթացքում։ Լաուրան խաղում էր գլխավոր հերոսուհու դերը, որի սիրուն փորձում էր հասնել Իվանի հերոսը։ Առաջին հայացքից սեր չի ծնվել, սակայն զգացմունքներ են ի հայտ եկել, երբ երիտասարդները Կալուգայում նկարահանումների ընթացքում միմյանց հանդեպ առավել ուշադիր են եղել։ Մայրաքաղաք վերադառնալուց հետո զույգն ամուսնացել է։ «Սկլիֆովսկի» սերիալի նկարահանումների ընթացքում Քեոսայանն իմացել է իր հղիության մասին։ Ինչպեսեւ ֆիլմի հերոսուհու դեպքում, նա դուստր է ունեցել, որին ծնողները տվել են Սերաֆիմա անունը։
Սակայն ավելի ուշ զույգը բաժանվել է։ Անկախ դրանից՝ Ռուդակովն ու Քեոսայանը կարողացել են ընկերական հարաբերություններ պահպանել։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: