Արարատի մարզում Opel-ը Եղեգնավան գյուղում հայտնվել է «Կախանովի» ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կախանովի» ջրանցքը ավտոմեքենա է ընկել և կան կասկածներ, որ տուժածներ կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: