Աշտարակում ոստիկաններին հաջողվել է կանխել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակրի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Հովսեփյանի գլխավորությամբ: