Էջմիածնում 17-ամյա վարորդը Nissan-ով տապալել է էլեկտրասյունը, գազախողովակն ու հայտնվել մայթին. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 16-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 17-ամյա Հրաչ Վ.-ն իր վարած Nissan մակնիշի 10 DO 022 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/2 հասցեի առջև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին և խանութի պատին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: