Microsoft-ը շտկել է Windows 11-ի նոր բետա տարբերակի նախկին սխալներն ու թերությունները
Microsoft-ի արտադրանքի փորձարկողների ալիքում հրապարակվել է Windows 11-ի հերթական թեստային բիլդը, որը շտկված բագեր եւ օպերացիոն համակարգի նախորդ տարբերակների սխալներ է ներառում, գրում է Planet Today-ը։
Հաղորդվում է, որ փոփոխություններն ազդել են նաեւ Windows-ի արտաքին տեսքի վրա։ Windows Insider ծրագրի մասնակիցներն այժմ կարող են փորձարկել 22533 տարբերակը:
Նախ, շատ աղբյուրներ նշում են ձայնի բարձրության եւ պայծառության փոփոխված ցուցանիշը, որը գրեթե տասը տարի չի փոխվել: Մյուս «նորամուծությունների» թվում են տեսախցիկների գաղտնիության առաջադեմ կարգավորումները, ձայնային կառավարումը, «Ստարտ» ցանկում ավելացվել են նախկինում տեղադրված հավելվածները, իսկ ներկառուցված ժամացույցն այժմ կարող է նույնիսկ հեռացվել:
Ծրագրային ուղղումների շարքում նշվում է 0x8007010 սխալը: Հարկ է նշել, որ նկարագրված սխալի պատճառով շատ օգտատերեր չէին կարողանում մուտք գործել տարբեր ծրագրեր։
Հաղորդվում է, որ թեստերը համեմատաբար բարձր կատարողականություն եւ այլ սխալների նկատելի նվազում են ցույց են տվել: