Պայթյուն է տեղի ունեցել Չարենցավան քաղաքի բնակարաներից մեկում
Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ԱԻՆ լրատվական բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքից է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով խոհանոցի եւ հյուրասենյակի պատերն են ձեւախախտվել, խոհանոցի կահույքն է վնասվել: Տանը գտնված բնակիչներին դեպքի վայր ժամանած բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, նրանք չեն հոսպիտալացվել: