Երևան, 26.Մայիս.2022, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրա... Աշակերտներն էլ են «կանտրոլի» տա՞կ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին. «Հր... Սոչիի պատգամավորի բարեգործությունը՝ հանուն ՌԴ... Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շ... 24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջան... Սյունիքը բզկտելու ճարտարապետները. «Հրապարակ» 14 ժամ ջուր չի լինելու Երևանի Աջափնյակ վարչակ... 1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի... «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հան... Փորձում են շեղել և կրկին մոլորեցնել մեր հասար... «Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը... Facebook-ն ու Tik-Tok-ը չեն կարողանա փոխարինե... Եկեղեցին պետք է խաչով առաջնորդի. սա քաղաքական... «Այդքան սպասված արևմտյան ռազմական օգնությունն... Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը, ո... Յացենյուկը, Տուրչինովը և Ավակովը չեն ներկայաց... Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրի... «Տպավորություն կա, որ Փաշինյանն Ալիևի մամուլի... Անահիտ Ավանեսյանը Ժնևում հանդիպել է ԱՀԿ գլխավ... 1 օր ջուր չի լինելու Մեքենաների ազդանշանները միացրած քաղաքացիները ... Արագածոտնում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկե... Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21... ՄԱԿ-ում Ուկրաինայում միջուկային կոնֆլիկտի հեռ... Չինաստանի գերիշխանությունն օգտակար հանածոների... Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանը` հանրահավաքից ... Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել ... Ռամզան Կադիրովը սպառնացել է Լեհաստանին (տեսան... Հայտնաբերվել է Երևանում կրկնակի վրաերթի ենթար... Հրավիրում ենք ԱԺ արտահերթ նիստ. «Հայաստան» և ... Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով թռիչքներ՝ ... «Դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել». Փաշ... Հոգեբանական հոգնածության յոթ նշան Կարեն Աղամալյան․ Կարեն Տոնականյանն իր բռնցքամ... Ավստրիայի ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Ուկրաինայի... «Ինքը մեղք է»․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշին... «Դիմադրություն» շարժման երթը թռչնի բարձրությո... Երևանում Prado-ով վրաերթի են ենթարկել 23-ամյա... Վլադիմիր Պուտինն ասել է, որ դոլարը նվազում է,... Բրիթնի Սփիրսը երեխային կորցնելուց հետո վերադա... ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Իրանի ... Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ... Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ապագա... Ոստիկանները Ելփին գյուղի մոտ օտարերկրացու բեռ... Պուտինը ելույթ կունենա Եվրասիական տնտեսական բ... Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ... Ռուսաստանը դուրս չի գալու ԱՀԿ-ից. ՌԴ ԱԳՆ Անկարայում ավարտվել են Շվեդիայի ու Ֆինլանդիայ... Մենք հաստատված 39 գերի ունենք. Նիկոլ Փաշինյան... ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը խայտառակ «խայտառակ շո... «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հան... Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման... Գերեվարված 1 զինծառայողի է հայկական կողմին վե... «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Գարեգին ... Ինչո՞ւ պետք է պետությունը մտածի միայնակ անզավ... Գավառական դիվանագիտությունը Հայաստանի համար շ... Օրենքի մարդն «արա»–ով ա խոսո՞ւմ. վիճաբանությո... Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Էդուարդ Մար... «Դիմադրություն» շարժման հանրահավաք-երթը Գարեգ... Ի՞նչ գործ ունես. դիտավորյալ ե՞ս անում, թե ուր... «Դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել». Փաշ... Մոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պա... Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք.... Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հա... Իշխանությունները փորձում են իրենց թիմի ներսու... 24-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 8-ամյա աղջ... Ջրվեժի տներից մեկի բակում ականանետի ական է հա... «Ամենակարևորը՝ սկզբունքներին չդավաճանելն է». ... Բայդենը վերջնականապես որոշել է ԻՀՊԿ-ն թողնել ... ՀՌՇ օպերատիվ-մարտավարական ավիացիայի օդաչուներ... Մենք համոզվեցինք, որ եվրոպական, ամերիկյան այդ... Թուրքիայի Անվտանգության խորհուրդը կքննարկի ՆԱ... Քաղաքաշինության կոմիտեի վարչության պետի տեղակ... Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գոր... «Ձեր երկիրը շատ իմաստուն կարգախոս ունի». Արմե... ՀՀ քաղաքացիները կարող են մուլտիմեդիա լրագրութ... Լեհաստանի նախագահը Գերմանիայի կառավարությանը ... Հայաստանի խորհրդարանի քննիչ հանձնաժողովների գ... Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հե... Լերա Կուդրյավցևան հայտարարել է, որ Քիմ Քարդաշ... Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում ընդդիմա... Կիևը դադարեցրել է անվտանգության երաշխիքների շ... «Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկ... Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետը շարունակում է ... Ավստրալիայի նոր կառավարությունը Չինաստանին կո... Երկու անձ ձերբակալվել է՝ զենք օգտագործվող առա... Իրենք երկիրը տանում են նոր կապիտուլյացիայի. Ի... Կապիկի ծաղիկը սխալմամբ կարող են սեռական ճանապ... Մենք անխուսափելիորեն հասնելու ենք Հայաստանի վ... Սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալն ա... 1918 թվականի Ադրբեջանի Հանրապետության հիմնադի... Ադրբեջանը շատ է շտապում, քանի որ տեսնում է, ո... Եթե այս շարժումը չլիներ, Նիկոլը վաղուց էր հան... ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի հարավային սահմ... Լեոնիդ Ագուտինին մեղադրել են Վարումին «Ձայնը»... Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրա... Սյունիքում խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տ... Լրացել է ԱՄՆ ֆիննախի լիցենզիայի ժամկետը, որը ... Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է Մենենդեսի ...

Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 139 դատավոր։

Մյուս թեկնածուն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, հավաքել է 44 ձայն։

Հիշեցնենք, որ «ՀՀ դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին։ Միության անդամները ՀՀ բոլոր ատյանների դատարանների դատավորներն են։

1997-2003 թվականներին Միության նախագահն էր ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր)։

2003-2017 թվականներին Միության նախագահն էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։

2017 -2020 թվականներին Միության նախագահն էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյանը:

Միության ստեղծման առաջին իսկ օրերից հրատարակվել է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը։ Իրավական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցներից «Դատական իշխանությունն» առաջինն էր, որն անդրադարձավ դատական պրակտիկային։

2004 թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։ Ամսագիրը լույս է տեսնում կայուն պարբերականությամբ։ Ամսագրում հանդես են գալիս պրակտիկ իրավաբաններ, շնորհալի երիտասարդներ, որոնք հավակնում են լրացնել հանրապետության իրավաբան-գիտնականների շարքերը։

«Դատական իշխանությունը» եզակի ամսագրերից է, որում հանդես են գալիս առավելապես հայ դատավորներն իրենց գիտական հոդվածներով՝ նվիրված իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին։ Ամսագրի գիտական խմբագրական խորհրդի նախագահը ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Արման Մկրտումյանն է: Խորհրդի կազմում ընդգրկված են տասնչորս իրավաբաններ՝ ՀՀ տարբեր ատյանի դատարանների դատավորներ, իրավաբան-գիտնականներ: 2018 թվականից ամսագրի գլխավոր խմբագիրը ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանն է։

Ամսագիրն առանձին բաժիններում պարբերաբար անդրադառնում է դատական համակարգի, դատական պրակտիկայի, առևտրային, միջազգային, սահմանադրական, քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեական, քրեադատավարական իրավունքների, մինչդատական վարույթի դատական վերահսկողության և բազմաթիվ այլ իրավական հիմնահարցերի։

Քրեական և քաղաքացիական դատավարությունների, քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքերի և այլ օրենսդրությունների ընդունումից հետո անհրաժեշտություն առաջացավ մշտապես գիտականորեն մեկնաբանել նշված օրենքների նորմերը։ Լինելով Դատավորների միության միակ պարբերականը` այն տպագրել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ վճռաբեկ դատարանի երկու պալատների նախադեպային նշանակություն ունեցող որոշումները։ Ամսագրում լուսաբանվում են նաև հիշարժան իրադարձություններ, այդ թվում՝ դատավորների ծննդյան, պարգևատրումների, կոչումների շնորհման վերաբերյալ իրադարձությունները և այլ:

Արդեն ավանդույթ է դարձել ամսագրում վաստակի գնահատման տարելիցների և թոշակի անցնող դատավորների մեծարման երեկույթների, շնորհավորական ուղերձների ներկայացումը։ 2018 թվականից ամսագրում որպես նորամուծություն առանձին խորագրով նախատեսվել է հայերեն լեզվով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, ինչպես նաև նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումների լուսաբանումը:

Միության գրասենյակում անցկացվում են Միության խորհրդի նիստերը, այլ հանդիսավոր արարողություններ, միջոցառումներ: Ներկայումս Միության խորհուրդն ունի ինն անդամ, ովքեր ընդգրկված են Միության խորհրդի տարբեր ենթահանձնաժողովներում: Միության խորհուրդն ունի իր գործունեության կանոնակարգը, որը հաստատվել է Միության խորհրդի 31.07.2017 թվականի որոշմամբ:

2001 թվականից մինչ օրս Միության խորհրդի գործադիր տնօրենն է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը։

Միության խորհրդի նիստերում քննարկվում են դատական համակարգի ու դատավորների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարբեր հարցեր և ընդունվում համապատասխան որոշումներ։

Դատավորների իրավունքների պաշտպանության նպատակով տարբեր տարիներին Միության խորհուրդը զանգվածային լրատվամիջոցներով դատարանների գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանդես է եկել պատասխան հայտարարություններով:

2005 թվականի նոյեմբերի 19-24-ը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովի օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը։ ՀՀ դատավորների միությունը 2004 թվականի մարտին դիմել էր անդամակցելու խնդրանքով` ցանկություն հայտնելով լինել Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ։

ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը քննվել էր Հռոմում` Միության կենտրոնական խորհրդում և որոշվել էր ՀՀ դատավորների միության պատվիրակությանը հրավիրել 48-րդ համաժողովին։ Հայաստանից Մոնտեվիդեո մեկնեցին ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանն ու ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը։

Համաժողովի նոյեմբերի 23-ի նիստում Դատավորների միջազգային միության ընդհանուր քարտուղարի տեղակալ, Թուրինի քաղաքային դատարանի դատավոր Ջակոմո Օբերտոն համաժողովի մասնակիցների` աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 դատավորների դատին ներկայացրեց ՀՀ դատավորների միության դիմումը։ Համաժողովը միակարծիք էր, և ՀՀ դատավորների միությունը դարձավ միջազգային կազմակերպության 68-րդ անդամը։

2007 թվականի սեպտեմբերին Նորվեգիայի Թրոնդհեյմ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության հոբելյանական 50-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության պատվիրակությունը։

Դատավորների միջազգային միության կանոնադրության համաձայն` տարեկան ժողովում ի թիվս այլ հարցերի քննարկվում է նաև հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայրի ընտրության հարցը։

2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովն անցկացնելու համար հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի, Ռումինիայի, Մարոկկոյի և Ղազախստանի դատավորների միությունները։ Նախագահական կոմիտեում նախնական հայտերի ուսումնասիրման արդյունքում որպես 2008 թվականի թեկնածու անդամներ կենտրոնական խորհուրդ ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի և Ռումինիայի դատավորների միությունները։

Կենտրոնական խորհուրդը, քննարկելով երեք երկրների առաջարկները, փակ գաղտնի քվեարկությամբ 2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովի կազմակերպման վայր, հյուրընկալող երկիր ընտրեց Հայաստանի Հանրապետությունը։

Այսպիսով, առաջին անգամ ողջ տարածաշրջանում և ԱՊՀ տարածքում 2008 թվականի սեպտեմբերի 7-11-ը Հայաստանում տեղի ունեցավ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 51-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ, որին մասնակցում էին աշխարհի 53 երկրներից Հայաստան ժամանած ավելի քան 216 դատավորներ:

Ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում Միությունը կազմակերպել է մի քանի տասնյակ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ և հրատարակել ավելի քան 200 անում գրականություն՝ հիմնականում գիտագործնական ձեռնարկներ:

դիտվել է 168 անգամ
Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրա... Աշակերտներն էլ են «կանտրոլի» տա՞կ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին. «Հր... Սոչիի պատգամավորի բարեգործությունը՝ հանուն ՌԴ... Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շ... 24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջան... Սյունիքը բզկտելու ճարտարապետները. «Հրապարակ» 14 ժամ ջուր չի լինելու Երևանի Աջափնյակ վարչակ... 1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի... «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հան... Փորձում են շեղել և կրկին մոլորեցնել մեր հասար... «Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը... Facebook-ն ու Tik-Tok-ը չեն կարողանա փոխարինե... Եկեղեցին պետք է խաչով առաջնորդի. սա քաղաքական... «Այդքան սպասված արևմտյան ռազմական օգնությունն... Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը, ո... Յացենյուկը, Տուրչինովը և Ավակովը չեն ներկայաց... Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրի... «Տպավորություն կա, որ Փաշինյանն Ալիևի մամուլի... Անահիտ Ավանեսյանը Ժնևում հանդիպել է ԱՀԿ գլխավ... 1 օր ջուր չի լինելու Մեքենաների ազդանշանները միացրած քաղաքացիները ... Արագածոտնում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկե... Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21... ՄԱԿ-ում Ուկրաինայում միջուկային կոնֆլիկտի հեռ... Չինաստանի գերիշխանությունն օգտակար հանածոների... Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանը` հանրահավաքից ... Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել ... Ռամզան Կադիրովը սպառնացել է Լեհաստանին (տեսան... Հայտնաբերվել է Երևանում կրկնակի վրաերթի ենթար... Հրավիրում ենք ԱԺ արտահերթ նիստ. «Հայաստան» և ... Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով թռիչքներ՝ ... «Դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել». Փաշ... Հոգեբանական հոգնածության յոթ նշան Կարեն Աղամալյան․ Կարեն Տոնականյանն իր բռնցքամ... Ավստրիայի ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Ուկրաինայի... «Ինքը մեղք է»․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշին... «Դիմադրություն» շարժման երթը թռչնի բարձրությո... Երևանում Prado-ով վրաերթի են ենթարկել 23-ամյա... Վլադիմիր Պուտինն ասել է, որ դոլարը նվազում է,... Բրիթնի Սփիրսը երեխային կորցնելուց հետո վերադա... ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Իրանի ... Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ... Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ապագա... Ոստիկանները Ելփին գյուղի մոտ օտարերկրացու բեռ... Պուտինը ելույթ կունենա Եվրասիական տնտեսական բ... Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ... Ռուսաստանը դուրս չի գալու ԱՀԿ-ից. ՌԴ ԱԳՆ Անկարայում ավարտվել են Շվեդիայի ու Ֆինլանդիայ... Մենք հաստատված 39 գերի ունենք. Նիկոլ Փաշինյան... ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը խայտառակ «խայտառակ շո... «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հան... Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման... Գերեվարված 1 զինծառայողի է հայկական կողմին վե... «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Գարեգին ... Ինչո՞ւ պետք է պետությունը մտածի միայնակ անզավ... Գավառական դիվանագիտությունը Հայաստանի համար շ... Օրենքի մարդն «արա»–ով ա խոսո՞ւմ. վիճաբանությո... Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Էդուարդ Մար... «Դիմադրություն» շարժման հանրահավաք-երթը Գարեգ... Ի՞նչ գործ ունես. դիտավորյալ ե՞ս անում, թե ուր... «Դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել». Փաշ... Մոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պա... Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք.... Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հա... Իշխանությունները փորձում են իրենց թիմի ներսու... 24-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 8-ամյա աղջ... Ջրվեժի տներից մեկի բակում ականանետի ական է հա... «Ամենակարևորը՝ սկզբունքներին չդավաճանելն է». ... Բայդենը վերջնականապես որոշել է ԻՀՊԿ-ն թողնել ... ՀՌՇ օպերատիվ-մարտավարական ավիացիայի օդաչուներ... Մենք համոզվեցինք, որ եվրոպական, ամերիկյան այդ... Թուրքիայի Անվտանգության խորհուրդը կքննարկի ՆԱ... Քաղաքաշինության կոմիտեի վարչության պետի տեղակ... Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գոր... «Ձեր երկիրը շատ իմաստուն կարգախոս ունի». Արմե... ՀՀ քաղաքացիները կարող են մուլտիմեդիա լրագրութ... Լեհաստանի նախագահը Գերմանիայի կառավարությանը ... Հայաստանի խորհրդարանի քննիչ հանձնաժողովների գ... Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հե... Լերա Կուդրյավցևան հայտարարել է, որ Քիմ Քարդաշ... Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում ընդդիմա... Կիևը դադարեցրել է անվտանգության երաշխիքների շ... «Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկ... Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետը շարունակում է ... Ավստրալիայի նոր կառավարությունը Չինաստանին կո... Երկու անձ ձերբակալվել է՝ զենք օգտագործվող առա... Իրենք երկիրը տանում են նոր կապիտուլյացիայի. Ի... Կապիկի ծաղիկը սխալմամբ կարող են սեռական ճանապ... Մենք անխուսափելիորեն հասնելու ենք Հայաստանի վ... Սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալն ա... 1918 թվականի Ադրբեջանի Հանրապետության հիմնադի... Ադրբեջանը շատ է շտապում, քանի որ տեսնում է, ո... Եթե այս շարժումը չլիներ, Նիկոլը վաղուց էր հան... ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի հարավային սահմ... Լեոնիդ Ագուտինին մեղադրել են Վարումին «Ձայնը»... Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրա... Սյունիքում խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տ... Լրացել է ԱՄՆ ֆիննախի լիցենզիայի ժամկետը, որը ... Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է Մենենդեսի ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan