Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից. Նրան հայտարարվել է 2 խիստ նկատողություն
Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նա լարված հարաբերություններ ունի նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Ծաղիկ Վարդանյանը Առողջապահության նախարարության հնաբնակներից էր։
Նշենք, որ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո նախկին ՀՀԿ-ական Վարդանյանը կարողացել էր մտերիմ հարաբերություններ հաստատել այդ ժամանակ նախարար նշանակված Արսեն Թորոսյանի հետ և պահպանել պաշտոնը, սակայն գործող նախարար Անահիտ Ավանեսանի հետ ուներ լարված հարաբերություններ:
Նախարարությունից հայտնեցին, որ Ծաղիկ Վարդանյանին հայտարարվել է երկու խիստ նկատողություն և նա աշխատանքից ազատվել է։