Լավրով. Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի արդյունավետությունը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ուղղակիորեն չի փոխգործակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Բոլոր նախատեսված ծրագրերն իրականացվել են ինքնուրույն, առանց նշյալ հիմնադրամի ուղղակի ֆինանսական միջամտության։ Այս մասին ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած եւ պետական բյուջե փոխանցված միջոցների իրացման հարցով քննիչ հանձնաժողովի նիստում հունվարի 14-ին ասաց հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ կառավարությանը հիմնադրամի փոխանցած միջոցները, ավելի շուտ, վստահվել են ֆինանսների նախարարությանը, որն, իր հերթին, իրականացրել է դրանց հետագա վերաբաշխումը։
«Բոլոր ծրագրերը, որոնք նախաձեռնել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, իրականացվել են կամ միջոցների ներքին բաշխման միջոցով, կամ ռեզերվային ֆոնդի հաշվին»,- հավաստիացրել է Առաքելյանը։