Գիշերային ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն ու Toyota Ipsum-ը. կան վիրավորները
Երեւանում, այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: