Առևանգված հովիվը փոխանցվել է ռուս խաղաղապահներին
Ադրբեջանցիների կողմից առևանգված 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթեւոսյանը հանձնվել է ռուսական կողմին։ Այս մասին ասել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Ամենայն հավանականությամբ նա մեկ ժամից կլինի արդեն մեզ մոտ»,- նշել է Ղուլունցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Տեղ համայնքից ոչխարներին արածեցնելու ժամանակ առեւանգել են հովիվին եւ իր մոտ 500 ոչխարներին։