ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Հակոբ Արշակյանը
ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Հակոբ Արշակյանը։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.
2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»,-ասված է հարգադրության մեջ:
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ: