Սերբիայի պատրիարք Պորֆիրիի մոտ ախտորոշվել է COVID-19
Սերբիայի պատրիարք Պորֆիրիի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել, ախտանշանները թեթեւ են, հաղորդում է Սերբիայի ուղղափառ եկեղեցու լրատվական ծառայությունը:
«Քանի որ Սերբիայի Նորին Սրբություն պատրիարք Պորֆիրիի՝ SARS-CoV2-ի ախտորոշման այսօրվա թեստավորման արդյունքը դրական է, համաձայն բժիշկների արձանագրության եւ խորհուրդների՝ նրան առաջիկա օրերին տնային բուժում է նշանակվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պատրիարքի մոտ հիվանդության ախտանշանները թեթեւ են։