Պաշտպանության նախարարի օգնականի զինվորական գիտելիքներ չունենալը որեւէ խնդիր չի կարող ստեղծել. Արման Սարգսյան
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ նախարար Սուրեն Պապիկյանի օգնական է նշանակվել 23-ամյա Մանե Արզումանյանը, որը զինվորական գործի հետ ոչ մի առնչություն չի ունեցել:
Հարցին, թե ինչով նա պետք է օգնի նախարարին, Սարգսյանը պատասխանեց. «Այսինքն պաշտպանության նախարարի օգնականը պետք է զինվորական լինի՞: Ես ինքս զինվորական չեմ եւ պաշտպանության նախարարի տեղակալն եմ, եւ իմ առջեւ դրված խնդիրները, կարծում եմ, որ կարողանում եմ լուծել:
Ընդհանրապես զինված ուժերի ղեկավարումը կատարվում է գլխավոր շտաբի կողմից: Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է եւ ես տալիս եմ տեղեկատվություն այնքան, որքան կարող եմ եւ որքան անհրաժեշտ է: Հետեւաբար պաշտպանության նախարարի օգնականի զինվորական գիտելիքներ չունենալը որեւէ խնդիր չի կարող ստեղծել:
ԱԺ-ում պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններով են հադես գալիս, բոլորն իրավաբաննե՞ր են: ՈՉ: Իրենց օգնականները մեծ փորձ ունեցող մարդի՞կ են»,-ասաց նա: