Վայոց Ձորում Iveko բեռնատարը կողաշրջվել է. փրկարարները վարորդին տեղափոխել են ժամանակավոր տաքացման հենակետ
Վայոց Ձորի մարզում հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23:55-ի սահմանններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում Գարիկ Գասպարյանը իր վարած Iveko մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները վարորդին տեղափոխել են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ ճանապարհին տեղադրված ժամանակավոր տաքացման հենակետ, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան: