Սաուդյան Արաբիայի իշխանություններն ազատ են արձակել առեղծվածային հանգամանքներում ձերբակալված արքայադստերը
Սաուդյան Արաբիայի իշխանություններն ազատ են արձակել առեղծվածային հանգամանքներում ձերբակալված արքայադստերը, ով գրեթե երեք տարի գտնվում էր կալանքի տակ, հաղորդում է AP-ը։
Արքայադուստր Բասմա բինթ Սաուդը՝ Սաուդյան Արաբիայի երկրորդ թագավորի դուստրը, անհետացել է 2019 թվականի մարտին եւ առանց մեղադրանքի ուղարկվել է սաուդական բանտ։
2015 թվականին իր հոր՝ Սալման թագավորի գահին բարձրանալուց ի վեր, նա քրեական հետապնդման է ենթարկել քննադատներին, ակտիվիստներին եւ մրցակից թագավորական անդամներին, ինչպես նաեւ ձերբակալել է արքայազներին հակակոռուպցիոն զտումների ընթացքում։
58-ամյա արքայադուստր Բասման եւ նրա դուստրը՝ 30-ամյա Սուհուդ ալ-Շարիֆը, անցյալ շաբաթ լքել են Էր-Ռիադի արվարձաններում գտնվող Ալ-Հայիր բանտը եւ վերադարձել տուն՝ Ջիդդա նավահանգստային քաղաք, ասել է նրա իրավախորհրդատու Հենրի Էստրամանը։ Նա հավելել է, որ արքայադուստր Բասման ունի առողջական խնդիրների, այդ թվում՝ օստեոպորոզ, եւ այժմ կենտրոնանում է իր վերականգնման եւ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու վրա։