Վրաստանում կորոնավիրուսով վարակման 2622 նոր դեպք է գրանցվել
Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2622 նոր դեպք։ Այս մասին այսօր հայտնել են COVID-19-ի օպերատիվ շտաբում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Տվյալները ստացվել են ավելի քան 27.5 հազար թեստերի հիման վրա։ Այդպես, օրական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 9.52 տոկոս, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 7.01 տոկոս, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ 8.65 տոկոս։
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան հասել է 956032-ի։
Եվս 28 հիվանդ մահացել է COVID-19-ից։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 14156-ի։
Ապաքինվել է 1126 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 911666-ի։
Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսի 30184 ակտիվ դեպք։
Կարանտինային պայմաններում մնում է 51 քաղաքացի, իսկ ավելի քան 28.4 հազարը՝ ինքնամեկուսացման մեջ։